Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ժնևում ընթացող ATP մրցաշարի քառորդ եզրափակիչ, այն բանից հետո, երբ նրա մրցակիցը հրաժարվել է հետագա պայքարից։
Երկրորդ շրջանում աշխարհի 4-րդ ռակետ, 29-ամյա Խաչանովը հանդիպել է աշխարհի 62-րդ ռակետ, ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ։ Խաղը սկսվել է երեկ և մի քանի անգամ ընդհատվել է անձրևի պատճառով։ Հաշիվը 7:5, 2:5 էր: Խաղը պետք է շարունակվեր այսօր, սակայն ճապոնացի խաղացողը հրաժարվել է պայքարից:
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ավստրիացի Սեբաստիան Օֆները կամ պորտուգալացի Նունո Բորխեսը։
Ժնևում կայանալիք մրցաշարը կավարտվի մայիսի 24-ին։ Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 596 հազար եվրո։