«Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին ակումբից ստացել է նոր պայմանագրի առաջարկ՝ մեկ տարի ժամկետով, ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Նա նշել է, որ պատրաստ է լինել ինչպես հիմնական, այնպես էլ պահեստային դարպասապահ՝ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի վերադարձից հետո, սակայն որոշումը մեծապես կախված է իր ընտանիքից:
«Ոչ թե առաջին դարպասապահ լինելն է ազդում իմ որոշման վրա, այլ ընտանիքիս իրավիճակը: Կնոջս հետ պետք է որոշենք՝ ապրել արևոտ Մարբելյայում, թե Բարսելոնայում», – ասել է նա Eleven Sports-ին:
Շչեսնին բարձր է գնահատել «Էսպանյոլի» դարպասապահ Խոան Գարսիային, որով հետաքրքրված են ոչ միայն «Բարսելոնան», այլև մի շարք եվրոպական ակումբներ:
Նա նաև խոսել է Լամին Յամալի տպավորիչ առաջընթացի մասին. «Նրա խաղի ընկալումն ու հասունությունը հիացնող են: 17 տարեկանում նման խորություն տեսնելն իսկապես զարմանալի է: Կարծում եմ՝ տարվա վերջին նա կարող է «Ոսկե գնդակի» հավակնորդ լինել»: