«Բարսելոնայի» բրազիլացի վինգեր Ռաֆինյան «Օլիմպիկ Լյուիս Կոմպանիս» մարզադաշտով ծնկաչոք անցնելով՝ շնորհակալություն է հայտնել Աստծուն։ Բրազիլացիների համար այս ժեստը խորհրդանշում է հավատք և երախտագիտություն։
Նման արարք Ռաֆինյայի կողմից առաջինը չէ։ 2022 թվականին, դեռևս «Լիդս Յունայթեդի» կազմում հանդես գալու ժամանակ, նա նույն կերպ երախտագիտություն էր հայտնել, երբ թիմը կարողացավ պահպանել իր տեղը Պրեմիեր լիգայում։
2024 թվականի մրցաշրջանը դարձավ Ռաֆինյայի կարիերայի ամենահաջողվածը։ Նա մասնակցել է 56 խաղի, խփել 34 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Նա «Բարսելոնայի» հետ նվաճել է Իսպանիայի առաջնության, գավաթի և սուպերգավաթի տիտղոսները։
Ռաֆինյան նաև նշել է, որ միշտ երախտապարտ կլինի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին՝ իրեն ընձեռված հնարավորությունների համար։