«Կրիլյա Սովետովի» նախկին սպորտային տնօրեն Սերգեյ Կոռնիլենկոն Матч ТВ-ի «Все на Матч!» հաղորդման եթերում նշել է, որ «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը պետք է իր դժգոհությունն արտահայտեր ակումբի ղեկավարությանը, այլ ոչ թե լրագրողներին։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի խաղում «Լոկոմոտիվը» սեփական դաշտում 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի դեմ։ Խաղից հետո Թիկնիզյանը հայտարարել է, որ իրեն չի բավարարում ստացած խաղաժամանակը և մրցաշրջանի ավարտին կդիմի ակումբին՝ խնդրելով թույլ տալ հեռանալ։
Կոռնիլենկոյի կարծիքով՝ Թիկնիզյանի հայտարարությունը ցույց է տալիս կուտակված դժգոհություն, որը հասունացել է ժամանակի ընթացքում։ «Հատկապես նկատի ունենալով, որ խաղը նրա նախկին ակումբի՝ ԲԿՄԱ-ի դեմ էր, նրա խոսքերն արդարացված են։ Նախկինում նա ռոտացիայի խաղացող էր, բայց հիմա նույնիսկ այդ դերում չէ։ Կարծում եմ՝ նա արդեն որոշել է փոխել ակումբը։ Այս հայտարարությունը քայլ է դեպի տրանսֆեր, եթե առաջարկ լինի», — նշել է Կոռնիլենկոն։