Մադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը այս ամառ կհեռանա մադրիդյան ակումբից։
Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Լուկաս Վասկեսը կհեռանա «Ռեալից» ակումբային աշխարհի առաջնությունից հետո», — գրել է Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Վասկեսը «Արքայական ակումբի» համակարգում է 2007 թվականից։ Այս ընթացքում 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 398 հանդիպման և նվաճել 21 տիտղոս։ Իսպանացու պայմանագիրն ավարտվում է հունիսին։
2025 թվականի ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ը։