«Ալ-Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարմինը զննվել է հատուկ սարքի միջոցով, որը գնահատել է այն՝ հիմնվելով պորտուգալացի ֆուտբոլիստի սովորությունների, մարզումների և ֆիզիոլոգիայի վրա։
Սարքը ցույց է տվել, որ Ռոնալդուի կենսաբանական տարիքը 28 տարեկան 9 ամիս է։
Այս մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 խաղ, խփել 33 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։