Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և Շվեդիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Հյուգո Լարսոնի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական գրանդի սկաուտները հետևել են կիսապաշտպանի ելույթներին Ֆրանկֆուրտյան ակումբի մի քանի խաղերում։ Անցյալ տարվա դեկտեմբերին «սերուցքայիններն» արդեն հետաքրքրություն էր ցուցաբերել Լարսոնի նկատմամբ։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 խաղի, խփել վեց գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Լարսոնի՝ ակումբի հետ գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։
Լարսոնը Շվեդիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է ութ խաղ։