«Զենիթի» տնօրենների խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինը պատասխանել է իր երազանքների մասին հարցին։
-Ինչի՞ մասին եք երազում։
— Ոչնչի մասին։ Բոլոր երազանքներն անցյալում են։ Ես արդեն պետք է պատրաստվեմ։
— Ինչի՞ն։
— Դագաղին (ծիծաղում է):
— Իսկ նպատակներ ունե՞ք։
— Կան որոշները, բայց դրանք գլոբալ և երկարաժամկետ չեն։ Ես պարզապես ապրում եմ։
— Հաճույք ստանո՞ւմ եք։
-Մինչև հիմա, սկզբունքորեն, վատ չէ», — ասել է Արշավինը Sport24-ին տված հարցազրույցում։
Մայիսի վերջին Անդրեյ Արշավինը կդառնա 44 տարեկան