«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը պատասխանել է «Ամկալ» սիրողական ակումբի ֆուտբոլիստ Անդրեյ Սիբսկանայի հայտարարությանը։ Մասնավորապես, Սիբսկանան ասել է, որ «երկաթուղայինների» պաշտպանն իր կարիերայի լավագույն շրջանն ապրել է նախկին կնոջից բաժանվելուց հետո, և որ իր կարիերան սկսել է «անկում ապրել»՝ կրկին ամուսնանալուց հետո։
«Ընկերս, դու կարող ես խառնել իմ անցյալը, խոսել իմ ներկայի և ապագայի մասին։ Բայց այլևս չբացես բերանդ իմ կնոջ հասցեին», — գրել է Թիկնիզյանը իր սոցցանցերի էջում։
Հիշեցնենք, որ պաշտպանը խոսել էր թիմում իր կարգավիճակի մասին ՌՊԼ-ի 29-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի հետ խաղից (2:2) հետո։