Պորտուգալիայի Բարձրագույն լիգայի՝ Լիգա Պորտուգալի նախագահ Ռեյնալդո Տեյշեյրան շնորհավորել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտային, թիմի պորտուգալացի ֆուտբոլիստներ Գոնսալո Սիլվային, Գոնսալո Գրեգորիոյին, Բրունո Ալմեյդային և Հելդեր Ֆերեյրային՝ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։
Պաշտոնական նամակում նա նշել է․
«Այս ձեռքբերումը արտահայտում է գերազանցության ճանապարհի գագաթնակետը՝ ոչ միայն ցույց տալով ձեր ունակություններն ու նվիրվածությունը, որոնք առանձնացնում են ձեզ, այլև ընդգծում են արտերկրում հանդես եկող պորտուգալական տաղանդների բարձր խաղամակարդակը։
Պորտուգալիայի Բարձրագույն լիգան՝ Լիգա Պորտուգալը, հպարտ է ձեր անցած ճանապարհով և գնահատում է ձեր ներդրումը, որն ուղղված է պորտուգալական ֆուտբոլի միջազգային հեղինակության բարձրացմանը»։