Մոսկվայի «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը մեկնաբանել է թիմի հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանի շուրջ վերջին զարգացումները։
«Եթե մարդը ցանկանում է հեռանալ, դա նրա իրավունքն է։ Եթե ցանկանում է, ուրեմն կարծում է, որ այդպես էլ պետք է լինի։ Իսկ ինչ վերաբերում է մարզումներից հեռացնելուն, նման տեղեկություն չկա։ Այդ հարցը չենք քննարկել», – Ֆիլատովի խոսքերն է մեջբերում Спорт-Экспресс-ը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «Լոկոմոտիվի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի կեսը։ Ըստ Transfermarkt-ի՝ 26-ամյա խաղացի տրանսֆերային արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։