Մադրիդի «Ռեալը» շարունակում է թիմ կառուցել ապագա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի համար։
Sky Sport-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» սկզբունքային համաձայնության են եկել «Բենֆիկայի» 22-ամյա պաշտպան Ալվարո Ֆերնանդես Կարերասի հետ։
Իսպանացին, որն ընթացիկ մրցաշրջանում տպավորիչ խաղ ցուցադրեց Պորտուգալիայի առաջնությունում, դարձել է Խաբի Ալոնսոյի հիմնական նպատակը, որը նախատեսում է նրան օգտագործել որպես հիմնական ձախ պաշտպան։
Սպորտային տնօրեն Խունի Կալաֆատը և ակումբի գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը ակտիվորեն աշխատում են տրանսֆերի վրա։ Այս պահին գլխավոր խնդիրը 50 միլիոն եվրո կազմող հրաժարագնի կետի կրճատումն է։
Կարերասը ընթացիկ մրցաշրջանում «արծիվների» կազմում անցկացրել է 32 խաղ, խփել է 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։