Անգլիական «Լիվերպուլը» շարունակում է աշխատել Միլոշ Կերկեսի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ։
Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ մերսիսայդցիների՝ «Բորնմուտի» հետ բանակցությունները առաջընթաց են գրանցում։
«Կարմիրները» նաև մոտ են ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության գալուն։
Լրագրող Բեն Ջեյքոբսը հավելում է, որ ֆուտբոլիստն ինքը ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ»։ «Բորնմուտը» նրա տրանսֆերի համար ցանկանում է ավելի քան 40 միլիոն ֆունտ ստերլինգ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը բուժզննում է անցել «Լիվերպուլ» տեղափոխվելու համար։