«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին իր կարիերայի ընթացքում երբեք չի խաղացել Չեմպիոնների լիգայի եզրափակչում, բայց արդեն որոշել է, թե որ ակումբին է երկրպագելու եզրափակիչում։
«Իհարկե, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում երկրպագելու եմ իտալական ակումբին՝ «Ինտերին»։ Հուսով եմ՝ նրանք կկարողանան դա անել և Չեմպիոնների գավաթը վերադարձնել Իտալիա»,– Տոտիի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ ՊՍԺ – «Ինտեր» հանդիպումը կկայանա մայիսի 31-ին, Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում։