Տուլայի «Արսենալի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ առաջիկա ընկերական հանդիպումներին մասնակցելու համար։
Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական՝ Կոսովոյի (հունիսի 6) և Չեռնոգորիայի (հունիսի 9) հավաքականների հետ ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինական «Բանֆիլդի» ֆուտբոլիստ Թոմաս Ադորյանը ևս հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։