Տրանսֆերային շուկայում թեժ մրցավազք է «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերի համար։
22-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրություն է առաջացնում բազմաթիվ թոփ ակումբների, մասնավորապես՝ «Բավարիայի», «Ռեալի» և «Լիվերպուլի» համար։
Վիրցի անունը նաև կապվում էր «Մանչեսթեր Սիթիի» հետ, սակայն անգլիական ակումբը հրաժարվեց մասնակցել այս մրցավաքին։
Ըստ Transfer News Live-ի «Ման․Սիթին» հրաժարվել է այս տարբերակից՝ գործարքի հնարավոր շատ բարձր արժեքի պատճառով։ Ֆլորիանի հետ պայմանագիր կնքելը շատ թանկ կարժենա՝ հաշվի առնելով ոչ միայն տրանսֆերի արժեքը և հնարավոր բունուսները, այլև պայմանագրով նախատեսված աշխատավարձը։