«Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ կցանկանար մերսիսայդյան ակումբում տեսնել «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեին։
Մի քանի շաբաթ առաջ Դե Բրույնեն հայտնել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է հեռանալ «քաղաքայինների» ճամբարից։
«Ես ուզում եմ շնորհավորել նրան ֆանտաստիկ կարիերայի կապակցությամբ։ Նա ֆենոմենալ աշխատանք կատարեց «Սիթիում», նա հիանալի էր Պրեմիեր լիգայի համար։ Ես իսկապես մաղթում եմ նրան ամենայն բարիք։ Եվ այո՝ մենք տեղ ունենք նրա համար»,– ասել է Սալահը Sky Sports-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ 33-ամյա կիսապաշտպանը կարող է ամռանը հայտնվել «Լիվերպուլում»։