«Դեպորտիվոյի» հարձակողական ոճի կիսապաշտպան Զաքարիա Էդաչուրին տեղափոխվել է հիվանդանոց արտասովոր վնասվածքից հետո։
Ինչպես հայտնում է AS-ը, միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ մայիսի 17-ին։ 25-ամյա ֆուտբոլիստը եղբոր հետ զբոսնելիս փորձել է սելֆի անել ժայռի եզրին, սակայն սահել ու ընկել է ճեղքվածքի մեջ, որտեղից չի կարողացել ինքնուրույն դուրս գալ։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք կարողացել են դուրս բերել խաղացողին։ Էդաչուրին ստացել է թեթև վնասվածքներ՝ ձեռքի և դեմքի շրջանում, ու տեղափոխվել է Լա Կորունյայի բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն։
Նիդերլանդցի կիսապաշտպանը «Դեպորտիվոյի» կազմում հանդես է գալիս 2025 թվականի հունվարից։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Սեգունդայի 16 հանդիպման՝ խփելով 4 գոլ։