«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին խորհուրդ է տվել, որ գալիք մրցաշրջանում Ֆերան Տորեսին ավելի հաճախ խաղադաշտ դուրս բերի թիմի մեկնարկային կազմում։
«Մենք շատ լավ ենք հասկանում միմյանց։ Ֆերանի հետ խաղալը հեշտ է։ Ես ուզում եմ նրան միշտ տեսնել մեկնարկային կազմում»,- Յամալի խոսքերն է մեջբերում իսպանական El Nacional-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ իսպանացի հարձակվողը ենթարկվել է կույր աղիքի վիրահատության։