Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը կիսվել է իր կարիերայի հնարավոր ավարտի վերաբերյալ իր մտքերով։
«Կարիերաս երկար ճանապարհորդություն է եղել։ Բայց պետք է խոստովանեմ, որ այն մոտենում է ավարտին։ Հուսով եմ՝ ոչ շատ շուտ, բայց պետք է իրատես լինեմ», – Կարվախալի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել էր ծնկի խաչաձև կապանի և աջ ոտքի ազդրի մկանի պատռվածք։ 33-ամյա իսպանացու պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։