«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում ավարտել կարիերան, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շկիրան:
40-ամյա պորտուգալացու պայմանագիրը սաուդյան ակումբի հետ լրանում է ամռանը, բայց նա ունի հստակ ծրագիր՝ խաղալու հաջորդ երկու մրցաշրջաններում։ Ֆուտբոլիստը մի քանի տրանսֆերային առաջարկներ է ստացել և իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա օրերին։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Ալ Նասրի» կազմում 39 խաղում խփել է 33 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
Այս պահին, տարբեր լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, «Ալ-Նասրը» և 40-ամյա ֆուտբոլիստը կասկածում են աշխատանքային պայմանագիրը երկարաձգելու նպատակահարմարության հարցում՝ խաղացողի թիմում մնալու ընթացքում մեծ հաջողությունների բացակայության պատճառով։