Գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերի մասին.
«Նախևառաջ, Բեկենբաուերը լավագույն մարդն էր, որին կարող էիք հանդիպել, նա զվարճալի էր, խելացի՝ նա ուներ բոլոր այն հատկանիշները, որոնք դուք կարող էիք ունենալ։ Եվ նա ինձ սովորեցրեց մի բան, որը ես այն ժամանակ չգիտեի, և որը օգտակար կլինի ինձ համար կյանքում. դու կարող ես հայտնի լինել, քո մասին շատ բան կարող են գրել լրատվամիջոցներում, բայց դու միևնույն է պետք է չհեռանաս քո ինքնությունից։
Ֆրանցը ֆանտաստիկ մարդ էր, բոլոր ժամանակների լավագույն գերմանացի ֆուտբոլիստը, բայց նա ավելի լավ մարդ էր, և դա շատ դժվար է անել, բայց նա դա արեց», — Կլոպի խոսքերն է մեջբերում Give me Sort-ը։
Բեկենբաուերը համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպաններից մեկը։ Նա մահացել է 2024 թվականին։