«Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը մոտակա ժամերին բուժզննում կանցնի «Լիվերպուլ» տեղափոխվելուց առաջ։
Այդ մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ մերսիսայդցիները կվճարեն 35 միլիոն եվրո տրանսֆերի դիմաց։ 24-ամյա նիդեռլանդացին իր նոր ակումբի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր։
Պաշտպանը «Բայերում» հանդես է գալիս 2021 թվականի հունվարից։