Կիլիան Մբապեն «Ռեալ Մադրիդի» կազմում իր նորամուտի մրցաշրջանում խփել է 41 գոլ։
Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը բացեց հանդիպան հաշիվը Լա Լիգայի 37-րդ տուրի՝ «Սևիլիայի» դեմ արտագնա հանդիպմանը (2-0):
Այս գոլը Կիլիանի համար բոլոր մրցաշարերում 41-րդն էր «Ռեալ Մադրիդի» կամզում։
«Ռեալի» կազմում դեբյուտային մրցաշրջանում խփած 41 գոլը ակումբի ռեկորդ է։ Մբապեն նախկինում գերազանցել էր Իվան Սամորանոյի 37 գոլի ցուցանիշը 1992/93 մրցաշրջանում։
Կիլիանը նաև գերազանցեց Լա Լիգայի նմանատիպ ռեկորդը՝ 29 գոլ, գերազանցելով Ալֆրեդո Դի Ստեֆանոյի 27 գոլը 1953/54 թվականների իր դեբյուտային մրցաշրջանում։