Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը խփել է իր առաջին գոլը Պորտուգալիայի հավաքականի կազմում։ Նա աչքի է ընկել Վլատկո Մարկովիչի անվան Մ-15 տարեկանների մրցաշարի եզրափակչում։
Երիտասարդ ֆուտբոլիստն իր գոլը տոնել է հոր ոճով, որը Պորտուգալիայի ազգային հավաքականի և համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն է։
Ռոնալդու ավագը 2003 թվականին իր նորամուտը նշելուց ի վեր Պորտուգալիայի հավաքականի կազմում խփել է ընդհանուր առմամբ 136 գոլ։