«Քրիսթալ Փելասի» պաշտպան և ավագ Մարկ Գեհին տեղափոխվել է Լոնդոնի հիվանդանոց՝ Անգլիայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած 1-0 հաշվով հաղթանակից հետո։ Այս մասին հաղորդում է BBC Sport-ը։ Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել էր խաղի 61-րդ րոպեին՝ գլխի վնասվածքից հետո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Գեhին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց՝ ֆուտբոլիստի աչքի խոռոչի պատռվածքի մտավախությունների պատճառով։ Նշվում է, որ խաղացողը բողոքել է տեսողության խնդիրներից։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆուտբոլիստը կոտրվածք չունի։ Սակայն խաղացողը լուրջ վնասվածքներ է ստացել և կարող է բաց թողնել առաջնության մնացած խաղերը։
Այս մրցաշրջանում Գեհին բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 խաղ, խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։