«Քյոլնը» Երկրորդ Բունդեսլիգայի վերջին տուրում 4-0 հաշվով հաղթեց «Կայզերսլաուտերնին» և դարձավ մրցաշարի հաղթողը։
Այսպիսով, «Քյոլնը» մեկ տարի անց վերադարձավ Բունդեսլիգա։
Ավելի վաղ էլիտայի ուղեգիր էր նվաճել նաև Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ «Համբուրգը»։
Իսկ ահա «Էլվերսբերգը», որը զբաղեցրեց երրորդ տեղն առանությունում, Բունդեսլիգայի ուղեգրի համար լրացուցիչ փլեյ-օֆֆում կմրցի «Հեյդենհեյմի» հետ։
Ինչ վերաբերում է «Կայզերսլաուտերնին», ապա Հրանտ-Լեոն Ռանոսի թիմը մրցաշրջանն ավարտեց 7-րդ տեղում։ Ռանոսը մասնակցեց ասօրվա հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին։