«Մարսելի» ֆուտբոլիստ Լուիս Էնրիկեն մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն։ Ներաձուրիները մոտ են 23-ամյա վինգերի հետ պայմանագիր կնքելուն։
Ինսայդեր Նիկոլո Սիրայի տեղեկություններով՝ Սերիա Ա-ի գրանդը բրազիլացու տրանսֆերի համար կվճարի 22 միլիոն եվրո, ևս 3 միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով։
Ֆուտբոլիստի պայմանագիրը միլանցիների հետ նախատեսված է լինելու մինչև 2030 թվականը:
Լուիս Էնրիկեն այս մրցաշրջանում Ռոբերտո դե Զերբիի թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 35 հանդիպմանը խփել է ինը գոլ և կատարել տասը գոլային փոխանցում: