«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը 5000 եվրո է նվիրաբերել թիմի երկրպագուներին՝ Կևին Դե Բրույնեի պատվին բաներ պատրաստելու համար, հայտնում է ESPN-ը։
Երկրպագուները բաներն բարձրացրել են Անգլիայի գավաթի եզրափակչից առաջ, որտեղ «Մանչեսթեր Սիթին» 0:1 հաշվով պարտվել է «Քրիսթալ Փելասին»։
Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականից։
Այդ ընթացքում նա վեց անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, հինգ անգամ հաղթել է Լիգայի գավաթը, երկու անգամ՝ Անգլիայի գավաթը, ինչպես նաև մեկական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և ակումբային աշխարհի առաջնությունը։
Դե Բրույնեն «Սիթիի» կազմում անցկացրել է 420 հանդիպում, խփել 108 գոլ և կատարել 177 գոլային փոխանցում։