Արգենտինացի աշխարհի չեմպիոն Անխել Դի Մարիան մրցաշրջանի ավարտին կլքի Լիսաբոնի «Բենֆիկան»։
37-ամյա վինգերն իր վերջին հանդիպումն է անցկացրել Պորտուգալիայի առաջնությունում՝ «Բրագայի» դեմ խաղում (1:1)։ Այդ ոչ-ոքիից հետո «Բենֆիկան» չի կարողացել նվաճել չեմպիոնի տիտղոսը՝ երկու միավորով զիջելով «Սպորտինգին»։
«Սա իմ վերջին հանդիպումն էր «Բենֆիկայի» մարզաշապիկով այս առաջնությունում։ Հպարտ եմ, որ կրկին հանդես եկա այս ակումբում», — գրել է Դի Մարիան։
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 39 հանդիպման, խփել 15 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
«Բենֆիկան» մայիսի 25-ին կմրցի «Սպորտինգի» հետ Պորտուգալիայի Գավաթի եզրափակիչում։