Լա լիգայում այսօր կայացան 2024/25 մրցաշրջանի նախավերջին տուրի հանդիպումները։ «Բարսելոնան» վաղաժամ ապահովել էր չեմպիոնությունը, իսկ «Ռեալը», «Ատլետիկոն» ու «Աթլետիկը» ապահովել էին Չեմպիոնների լիգայի ուղեգրերը հաջորդ մրցաշրջանի համար։
Այսօր վերջին ուղեգիրն ապահովեց նաև «Վիլյառեալը»։ Հիշեցնենք, որ Լա լիգան հաջորդ մրցաշրջանում 5 ներկայացուցիչ կունենա ՉԼ-ում։
«Բետիսն» իր տեղն ապահովել է Եվրոպա լիգայում, իսկ «Սելտան»՝ նվազագույնը Կոնֆերենցիաների լիգայում։
Եվս մեկ եվրագավաթային ուղեգրի համար վերջին տուրում կպայքարեն «Ռայո Վալեկանոն» և «Օսասունան»։
Մրցաշրջանի արդյունքներով առաջնությունն արդեն լքած «Վալյադոլիդին» այսօր միացավ նաև «Լաս Պալմասը», որը պարտվեց «Լեգանեսին»․ վերջինս ևս պայքարում է տեղն էլիտայում պահպանելու համար և այս պահին 18-րդն է՝ երկու միավոր զիջելով «Էսպանյոլին»։
Մրցաշարային աղյուսակը՝