«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ին հայտնել է, որ իր ապագայի մասին հարցը ակումբում կքննարկվի Ռուսաստանի առաջնության վերջին խաղից հետո։
«Կրասնոդարը» շաբաթ օրը ՄԻՐ ՌՊԼ-ի 29-րդ տուրի արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Օրենբուրգի» նկատմամբ։ 24-ամյա Սպերցյանը, ով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ է և «Կրասնոդարի» սան, ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Նա «Կրասնոդարի» հիմնական կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականին։
— Ամռանը կարո՞ղ եք հեռանալ «Կրասնոդարից», թե՞ կմնաք։
— Կտեսնենք։ Այդ հարցը հետաձգում եմ։ «Դինամոյի» հետ խաղից հետո կխոսենք, — ասել է Սպերցյանը «Матч ТВ»-ին։
Մուրադ Մուսաևի գլխավորած «Կրասնոդարը» հավաքել է 64 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող «Զենիթը» ունի 60 միավոր և պահուստային խաղ «Ռոստովի» դեմ։ «Կրասնոդարի» հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 24-ին՝ սեփական հարկի տակ, մոսկովյան «Դինամոյի» դեմ։