Մադրիդի «Ռեալը» արդեն դիտարկում է բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսին փոխարինելու տարբերակները։ Ինչպես հայտնում է Tyc Sports-ը, «սերուցքայինները» լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռիվեր Փլեյթի» 17-ամյա հարձակվող Ֆրանկո Մաստանիտունոյի նկատմամբ։
Աղբյուրի տվյալներով՝ «Ռեալը» պատրաստ է ակտիվացնել ֆուտբոլիստի պայմանագրում նշված հրաժարագնի կետը, որը կազմում է 40 միլիոն եվրո։ Սակայն Մաստանիտունոյի շուրջ պայքարը բավականին թեժ է․ նրանով հետաքրքրված են նաև «Միլանը», «Ատլետիկոն», ՊՍԺ-ն և նույնիսկ «Բարսելոնան»։
Ֆրանկոն դեռևս չի շտապում վերջնական որոշում կայացնել իր ապագայի վերաբերյալ։ Նրա խաղաոճը թույլ է տալիս հանդես գալ թե՛ կիսապաշտպանության, թե՛ հարձակման եզրերում։
Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա տաղանդը «Ռիվեր Փլեյթի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։