«Մանչեսթեր Սիթին» երկրորդ տարին անընդմեջ չկարողացավ նվաճել Անգլիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակիչում Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 0:1 հաշվով պարտվեց «Քրիստալ Փելասին»։
«Քաղաքայինների» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, սակայն չկարողացավ աչքի ընկնել գոլով։ Հետաքրքիր է, որ Հալանդը երբեք գոլ չի խփել «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած որևէ եզրափակիչում։
Նորվեգացի գոլահարը մանչեսթրյան գրանդի կազմում մասնակցել է ութ եզրափակիչի, սակայն այդ խաղերում ոչ մի գոլի հեղինակ չի դարձել։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։