Անգլիայի գավաթի խաղարկության 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում «Քրիստալ Փելասը» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում նվազագույն հաշվով (1:0) հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով մրցաշարի գավաթը։
Հանդիպման միակ և հաղթական գոլը հեղինակեց «արծիվների» կիսապաշտպան Էբերեչի Էզեն՝ խաղի 16-րդ րոպեին։ 36-րդ րոպեին «քաղաքայինները» հիանալի հնարավորություն ունեին հաշիվը հավասարեցնելու, սակայն Օմար Մարմուշը վրիպեց 11 մետրանոց նշակետից։
Այսպիսով, մանչեսթերյան գրանդը երկրորդ տարին անընդմեջ պարտություն կրեց Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։
Հանդիպման գոլը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։