«Լիլի» կանադացի հարձակվող Ջոնաթան Դեյվիդը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ «Ներաձուրիի» ղեկավարությունը արդեն տրանսֆերային առաջարկ է ներկայացրել 25-ամյա ֆուտբոլիստին։
Սակայն տրանսֆերի իրականացման շուրջ կան որոշ խոչընդոտներ։ Նշվումէ, որ Դեյվիդը նոր ակումբում ցանկանում է տարեկան վաստակել 5 միլիոն եվրո, մինչդեռ «Ինտերը» առաջարկում է ավելի ցածր աշխատավարձ։
Ընթացիկ մրցաշրջանում կանադացի հարձակվողը «Լիլի» կազմում մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։