Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լա լիգայի 37-րդ տուրի՝ «Սևիլյայի» դեմ կայանալիք հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Բարսելոնայի» չեմպիոնության մասին։
«Դա ֆուտբոլի մի մասն է․ երբեմն չենք կարողանում յուրաքանչյուր խաղացողից լավագույնը ստանալ։ «Բարսան» շատ լավ խաղաց, և նրանք արժանի են շնորհավորանքների։ Նրանք ավելի կայուն էին Լա Լիգայում և շատ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեցին։ Նրանք արժանի էին տիտղոսին։ Բայց հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ այլ կլինի»,- նշել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ կատալոնացիները առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճեցին չեմպիոնի կոչումը։ «Սևիլյա»–«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 18-ին, Երևանի ժամանակով 21։00-ին։