«Բորնմուտի» և Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Դին Հեյսենը մոտ է «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տվյալներով՝ նա այժմ բուժզննում է անցնում, որից հետո կկնքի հնգամյա պայմանագիր՝ մինչև 2030 թվականը։ Ըստ լուրերի՝ «Ռեալը» պատրաստվում է «Բորնմուտին» վճարել 50 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Խաբի Ալոնսոն, ով մոտ է «Ռեալ Մադրիդը» գլխավորելուն, ինքն է խորհուրդտվել «Ռեալին» ձևակերպել այս տրանսֆերը։ Այս մասին հաղորդում է Relevo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը մտահոգված էր տրանսֆերի գումարի պատճառով։ Քննարկվել է նաև Հեյսենի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը հաջորդ տարվա ամռանը՝ ավելի ցածր տրանսֆերային արժեքով։ Ընդգծվում է, որ Ալոնսոն համոզել է ոչ միայն «Ռեալի» ղեկավարներին ձեռք բերել պաշտպանին այս ամառ, այլև հենց Հեյսենին՝ խոսելով նրա հետ՝ տեղափոխվել Մադրիդ։