«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է բաց թողնել վինգեր Մարկուս Ռեշֆորդին այս ամռանը, եթե 40 միլիոն ֆունտ ստեռլինգի առաջարկ լինի, հաղորդում է The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ քիչ հավանական է, որ 27-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակի «Յունայթեդի» կազմում։
Ռեշֆորդը ցանկանում է հանդես գալ Անգլիայի հավաքականի կազմում Աշխարհի առաջնությունում և փնտրում է Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ։
Ռեշֆորդն այս ձմռանը «Աստոն Վիլային» միացավ վարձակալությամբ․ չի բացառվում, որ բիրմինգհեմյան ակումբը ևս փորձի ձևակերպել ամբողջական տրանսֆերը, հատկապես՝ եթե նվաճի ՉԼ-ի ուղեգիր։