«Բավարիայի» լեգենդ Թոմաս Մյուլերը, ով պատրաստվում է լքել ակումբը 2024/25 մրցաշրջանի ավարտին, կիսվել է իր ապագայի վերաբերյալ մտքերով։
Sky Sport-ին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, բայց որոշ տարբերակներ արդեն քննարկվում են։
«Դեռևս որևէ կոնկրետ բան չկա, բայց ես տարբերակներ ունեմ։ Ես բաց եմ տարբեր առաջարկների համար։
Իհարկե, ես մտածում եմ ԱՄՆ տեղափոխվելու տարբերակի մասին, բայց ես երբեք չեմ ունեցել որևէ հստակ ծրագիր։ Առաջիկա շաբաթներին շատ բան ավելի պարզ կդառնա։ Մենք դեռ առջևում ունենք Ակումբային Աշխարհի առաջնությունը»,- ասել է Մյուլերը։