Իսպանիայի հավաքականի պաշտպամ Դին Հեյսենը մոտ է «Ռեալ Մադրիդի» հետ համաձայնության գալուն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբը կփորձի գնել «Բորնմուտի» պաշտպանի տրանսֆերը՝ ակտիվացնելով 50 միլիոն ֆունտ ստեռլինգի հրաժարագնի կետը։
Sky Sport-ի լրագրող Քավե Սոլեկոլի խոսքով՝ ֆուտբոլիստի ներկայացուցիչները վստահ են, որ այսօր կհամաձայնեցնեն պայմանագրի պայմանները։ Նման տեղեկություն է հայտնում նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանացին կկնքի հինգ տարվա պայմանագիր և կմիանա «Ռեալ Մադրիդին»՝ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանը։