«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբի ապագա նախագիծը կենտրոնանալու է երիտասարդ վինգեր Լամին Յամալի վրա։
«Ինձ դուր է գալիս, որ նա մտածում է ոչ միայն իր, այլև թիմի մասին։ Համոզված եմ, որ նա երջանիկ է։ Ինչպես Ռոնալդինյոյի և Մեսսիի ժամանակ, մեր նախագիծը կառուցվելու է նրա շուրջ։ Նա երիտասարդ է, կարող է անհատական մրցանակներ նվաճել, բայց դրանք հնարավոր կլինեն միայն թիմային հաջողությունների շնորհիվ», – Լապորտայի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հինգշաբթի «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում 2:0 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Էսպանյոլի» նկատմամբ։ Այս հաղթանակով կատալոնական ակումբը հավաքել է 85 միավոր՝ զրկելով Մադրիդի «Ռեալին» չեմպիոն դառնալու հնարավորությունից։ «Բարսելոնան» 28-րդ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն։