89-ամյա շվեյցարացի միլիարդատեր և «Չելսիի» համասեփականատեր Հանսյորգ Վիսսը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ՝ նախկին աշխատակցուհի Մեդիսոն Բասբիի և նրա ամուսնու նկատմամբ։
Ըստ Daily Mail-ի, 30-ամյա Բասբին հայտարարել է, որ Կալիֆորնիայում Վիսսի գինու գործարանում աշխատելու ընթացքում ենթարկվել է նրա անպատշաճ վարքագծին։ Դատական հայցի համաձայն՝ 2019-ին Վիսսը դիպչել է Բասբիի մարմնին, խոսել իր սեռական կյանքի մասին և բազմիցս առաջարկել զույգին սեռական հարաբերություն ունենալ իր հետ։
Բասբին 2024-ի ամռանը թողել է աշխատանքը՝ պատճառաբանելով Վիսսի վարքագիծը, և այժմ պահանջում է փոխհատուցում։
Վիսսի Halter Ranch ընկերությունը հայտարարել է, որ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Վիսսը 2022-ին Թոդ Բոելիի և Clearlake Capital-ի հետ միասին մասնակցել է «Չելսիի» գնմանը՝ Ռոման Աբրամովիչի հեռացումից հետո։