«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է «Էսպանյոլի» դարպասապահ Ժոան Գարսիայի մասին՝ նրան անվանելով ընթացիկ մրցաշրջանում Լա Լիգայի ամենաուժեղ դարպասապահը։
«Ես ուզում եմ գովաբանել Ժոան Գարսիային։ Կարծում եմ՝ նա Լա Լիգայի այս մրցաշրջանի լավագույն դարպասապահն է։ Նրան շատ պայծառ ապագա է սպասվում»,– լեհ դարպասապահի խոսքերն է մեջբրում Barca Universal-ը։
24-ամյա Գարսիան Իսպանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 36 խաղ, որից 7-ում անառիկ պահել է սեփական դարպասը։