«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի որակների մասին և ասել, թե ով է իրեն համոզել գերմանացու հետ պայմանագիր կնքելու հարցում։
«Դեկուն համոզեց ինձ պայմանագիր կնքել Ֆլիկի հետ։ Նա ասաց, որ Հանսը իդեալական անձնավորություն է այս թիմը գլխավորելու համար։ Մենք ունենք հիանալի ֆուտբոլիստներ։ Մենք լիովին վստահում ենք մեր մարզչին։
Հանսը ցույց է տալիս, թե ինչի է ընդունակ՝ պրոֆեսիոնալ, խիստ, կարգապահ, բայց խաղացողների հետ շփվելիս՝ առանձնահատուկ զգայունությամբ։ Նա պահանջկոտ մարդ է, բայց գիտի սահմանը», — Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Նշենք, որ 60-ամյա մասնագետը իր առաջին մրցաշրջանում կատալոնական ակումբի հետ նվաճեց Իսպանիայի չեմպիոնություն, Իսպանիայի գավաթն ու Սուպերգավաթը։