Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի՝ «Էսպանյոլ» – «Բարսելոնա» հանդիպումից առաջ տեղի ունեցած միջադեպից նոր մանրամասներ հայտնի դարձել։
Mundo Deportivo պարբերականի հաղորդմամբ՝ խաղի համար մարզադաշտ մեկնող երկրպագուների բազմության մեջ մեքենայով մխրճված կինը սթափ է եղել։ Այս տեղեկությունը հաստատել է նաև Հարավային շրջանի ոստիկանական վարչության պետ Էդվարդ Սալենը։
«Վարորդը շարժվում էր բաց ճանապարհով, երբ հայտնվել է երկրպագուների հոսքի մեջ։ Դրանից հետո, անհասկանալի հանգամանքներում, մեքենան կտրուկ արագացել է։ Ներկայումս հետաքննում ենք՝ ինչն է նման վարքի պատճառը», – ասել է Սալեն։
Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով տուժել է շուրջ 14 մարդ։ Ոստիկանությունն արդեն սկսել է լայնածավալ քննություն՝ չբացառելով ոչ միայն մեքենայի հնարավոր տեխնիկական անսարքությունը, այլև վարորդի կողմից հնարավոր խուճապը։
Հիշեցնենք, որ հանդիպումը ավարտվել էր «Բարսելոնայի» հաղթանակով՝ 2։0 հաշվով, ինչի շնորհիվ կատալոնացիները նախավերջին տուրից առաջ հռչակվեցին Իսպանիայի 28-ակի չեմպիոն։