Մադրիդի «Ռեալը» առաջին ակումբներից էր, որը շնորհավորեց «Բարսելոնային» Իսպանիայի Պրիմերայում նվաճած հերթական տիտղոսի առթիվ։
«Կապտանռնագույնների» համար վճռորոշ՝ «Էսպանյոլի» դեմ հաղթական հանդիպման ավարտից անմիջապես հետո «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում գրել է.
«Շնորհավորում ենք «Բարսելոնային» Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանում հաղթանակի կապակցությամբ»։
Հիշեցնենք, որ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 36-րդ տուրում 2։0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»՝ առաջնության ավարտից երկու տուր առաջ ապահովելով պատմության մեջ իր 28-րդ չեմպիոնական տիտղոսը։