«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Մանոլո Գոնսալեսը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի և տանտերերի կենտրոնական պաշտպան Լեանդրո Կաբրերայի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը։
«Ես ընդամենը խնդրեցի Յամալին չընկնել։ Ոչինչ ավելին։ Չեմ ասել նրան, որ նա հիանալի խաղացող է, թեև իրականում այդպես եմ կարծում։ Այո, խնդրեցի նրան զերծ մնալ սիմուլյացիայից Կաբրերայի հեռացման դրվագում, և այլևս այդպես չանել»,– ասել է Գոնսալեսը խաղից հետո տված հարցազրույցում։
Հիշեցնենք՝ 33-ամյա Կաբրերան կարմիր քարտ ստացավ հանդիպման 80-րդ րոպեին՝ Յամալին միտումնավոր հարվածելու համար։ Դրվագը նպաստեց «Բարսելոնայի» առավելությանը, որը 2։0 հաշվով հաղթեց դերբիում և երկու տուր առաջ նվաճեց Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը։