Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաուլ Ասենսիոն արդարացվել է անչափահասի մասնակցությամբ սեռական բնույթի տեսանյութ տարածելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Կանարյան կղզիների Գերագույն դատարանը։
Իսպանիայի Գրան Կանարիա քաղաքի դատարանը 2023 թվականին քրեական գործ էր հարուցել Ասենսիոյի և նրա երեք նախկին թիմակիցների դեմ։ Գործը վերաբերում էր երկու կանանց մասնակցությամբ ինտիմ տեսագրությանը, որոնցից մեկը եղել է անչափահաս։ Տեսանյութը, ըստ մեղադրանքի, նկարահանվել և տարածվել է առանց կանանց համաձայնության։
Սակայն դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ասենսիոն անմիջական մասնակցություն չի ունեցել տեսագրության նկարահանմանը. դեպքի պահին նա եղել է մեկ այլ կնոջ հետ։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը շարունակում է գտնվել քննության կենտրոնում՝ կապված տեսագրությունը պահելու և ցուցադրելու հնարավորության հետ՝ ի գիտություն անչափահասի ներգրավվածության։
22-ամյա պաշտպնը ընթացիկ մրցաշրջանում «արքայական» ակումնի կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ կատարելով 2 գոլային փոխանցում։ Նրա պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։