«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի վաղաժամ չեմպիոնությունը Լա Լիգայում։ Կատալոնական ակումբը 36-րդ տուրում հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»՝ պատմության մեջ 28-րդ անգամ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։
««Բարսելոնայում պետք է տիտղոսներ նվաճես։ Երեք գավաթ՝ զարմանալի արդյունք է։ Ցավալի էր պարտվել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերին», բայց այս պահին միայն ուրախություն եմ զգում։ Կարծում եմ՝ երկրպագուները, խաղացողները և ակումբում բոլորը կիսում են իմ այս զգացողությունները։
Մենք հիանալի երկրորդ շրջան անցկացրինք՝ Լա Լիգայում երկրորդ փուլում ոչ մի պարտություն չունենալով։ Հավատում եմ՝ հաջորդ մրցաշրջանում կարող ենք էլ ավելի լավ հանդես գալ։ Շնորհավորում եմ մեր երկրպագուներին, թիմին և ամբողջ ակումբին։ Սա անհավանական է»,– Ֆլիկի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Նշենք, որ Հանսի Ֆլիկը դարձավ Լա Լիգայի պատմության մեջ երկրորդ գերմանացի մարզիչը, որը կարողացել է իր առաջին իսկ մրցաշրջանում դառնալ Իսպանիայի չեմպիոն։ Մինչ նրա՝ 2008-ին նույնը հաջողվել էր Բերնդ Շուստերին, որն այդ ժամանակ գլխավորում էր Մադրիդի «Ռեալը»։